Զարուհի Պոստանջյան. Չի կարելի դատավորին մեծ իշխանություն տալ և նրան այդ իշխանությանն անհամապատասխան աշխատավարձ վճարել

Զարուհի Պոստանջյան. Չի կարելի դատավորին մեծ իշխանություն տալ և նրան այդ իշխանությանն անհամապատասխան աշխատավարձ վճարել

PanARMENIAN.Net - Չի կարելի դատավորին մեծ իշխանություն տալ և նրան այդ իշխանությանն անհամապատասխան աշխատավարձ վճարել: Այդ մասին ՀՀ ԱԺ պետաիրավական հանձաժողովի նիստում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նրա խոսքերով, դա խանգարում է արդարադատությանը: «Կարծում եմ, որ պետական ծառայության անցած պաշտոնյաներից դատավորները պետք է ամենաբարձր աշխատավարձը ստանան»,- ասել է նա և հավելել, որ նման կերպ նա կախված չի լինի կաշառքից: Միաժամանակ նա նշել է, որ դատավորի պաշտոնը պետք է զբաղեցնեն երիտասարդները, որոնք արևմտյան չափանիշներին համապատասխան կրթություն են ստացել:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---