Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության տարելիցն ԱՄՆ-ում կնշեն Ղուրանի հրկիզմամբ

Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության տարելիցն ԱՄՆ-ում կնշեն Ղուրանի հրկիզմամբ

PanARMENIAN.Net - Ֆլորիդայի Ավետարանչական եկեղեցին մտադիր է սեպտեմբերի 11-ի 9-րդ տարելիցը նշել Ղուրանը այրելով: Ինչպես հայտնում է Euronews-ը, օրենքի տեսակետից, նման իրավունք նա ունի` այն երաշխավորված է ԱՄՆ սահմանադրության առաջին ուղղմամբ, որը հաստատում է խոսքի ազատությունը:

ԱՄՆ կառավարությունը, կրոնական համայնքների առաջնորդները և բարձրաստիճան պաշտոնյաները կոչ են անում Թերի Ջոնսին ձեռնպահ մնալ Ղուրանն այրելուց: Իսկ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին այդ ակցիան անվանել է «ոչ ամերիկյան», քնաի որ դա չի համապատասխանում կրոնական հանդուրժողականությանն ու կրոնի ազատությանը: Ռոբերտ Գիբսը զգուշացրել է, որ նման սադրիչ գործողությունները կարող են լրջորեն ազդել ամերիկյան զորքերի անվտանգության վրա Աֆղանստանում և այլ մահմեդական պետություններում:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---