Ավետիք Գրիգորայն. Հայաստանի շախմատի հավաքականում բարեկամական մթնոլորտ է տիրում, ինչն, անկասկած, իր արդյունքը կտա17 սեպտեմբերի 2010 - 18:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականն ավարտել է ուսումնամարզական հավաքը Խանտի Մանսիյսկում կայանալիք Օլիմպիադայից առաջ, որը կկայանա սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 3-ը: Օլիմպիադային կմասնակցի 1376 շախմատիստ աշխարհի 158 երկրից: Գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանի ղեկավարությամբ Ջերմուկում մարզվում էին Օլիմպիադայի կրկնակի չեմպիոններ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը և Ավետիք Գրիգորյանը: Թիմի ավագ Լևոն Արոնյանը բացակայում էր, քանի որ մասնակցում էր «Շախմատի վարպետներ» մրցաշարին: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Օլիմպիադայի կրկնակի չեմպիոն Գաբրիել Սարգսյանն ասել է, որ այս անգամ թիմը ևս պատրաստ է և կաշխատի կրկնել Թուրինի ու Դրեզդենի հաջողությունը: «Մեր հիմնական մրցակիցներն են ՌԴ-ի, Ուկրաինայի, Հունգարիայի, Չինաստանի ու Ադրբեջանի հավաքականները»,-ասել է: 2010թ. Հայաստանի չեմպիոն Ավետիք Գրիգորյանն առաջին անգամ է մասնակցում Օլիմպիադային: Ըստ նրա, դա մեծ պատասխանատվություն է և նա կանի ամեն ինչ, լավ խաղալու համար: Շախմատիստը փաստել է, որ Հայաստանի շախմատի հավաքականում բարեկամական մթնոլորտ է տիրում, ինչն, անկասկած, իր արդյունքը կտա: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |