ՀՀ ԱԱԽ քարտուղար. Ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցությունը կխորացվի ՌԴ-ի, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ այլ երկրների հետ27 սեպտեմբերի 2010 - 20:14 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի սեպտեմբերի 25-ին կայացած նիստում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կառավարությանը հանձնարարելէեռամսյաժամկետում մշակել ռազմավարությունիցբխող միջոցառումների ծրագիր և դրա իրականացման ժամանակացույցը: ՀՀ ԱԱԽ քարտուղար ԱրթուրԲաղդասարյանը նիստի ընթացքում անդրադարձելէ վերջին ամիսներին ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի համագործակցության խորացմանն առնչվող հարցերին: «Հայաստանում ՀԱՊԿ երկրների նախագահների ոչ պաշտոնական գագաթաժողովից հետո մենք ձեռնամուխ ենք եղել ՀԱՊԿ շրջանակում ճգնաժամային իրավիճակներում արագ արձագանքման համակարգի ձևավորմանը: ՀԱՊԿ դեկտեմբերյան նստաշրջանի ընթացքում թերևս կընդունվի համապատասխան փաստաթղթերի փաթեթը, և հնարավորություն կունենանք ճգնաժամային, պատերազմական իրավիճակներում, առհասարակ` վտանգ պարունակող ցանկացած դրսևորումների ժամանակ օգտագործել կազմակերպության անդամ երկրների ներուժը»,- ընդգծել է նա: ԱրթուրԲաղդասարյանը կարևորելէՀայաստանիև Ռուսաստանի միջև ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցության խորացումը: «ՌԴ նախագահի այցի շրջանակում Հայաստանում ռազմաարդյունաբերության համալիրի զարգացմանն ուղղված մի շարք կարևոր փաստաթղթերի ստորագրմանը կհետևի համատեղ ձեռնարկությունների ստեղծումը ՌԴ ռազմաարդյունաբերական համալիրի խոշոր ձեռնարկությունների հետ: Ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցությունը կխորացվի նաև ՀԱՊԿ անդամ այլ երկրների հետ»,- նշել է ԱԱԽ քարտուղարը, հաղորդում է ՀՀ ԱԱԽ քարտուղարի մամլո գրասենյակը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից |