Վիկ Դարչինյան. Ես երջանիկ եմ, որ Աբներ Մարեսի հետ մենամարտը տեղի կունենա Մեքսիկայում 1 հոկտեմբերի 2010 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Թեթևագույն քաշային կարգում WBA/IBF վարկածներով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը, մեքսիկացի Աբներ Մարեսը, IBF վարկածով չեմպիոն Ջոզեֆ Ակբեկոն Լոս Անջելեսում մասնակցել են համատեղ մամլո ասուլիսի: «Showtime»-ի մարզական խմբագրության գործադիր փոխնախագահ Քեն Հերշմանն ասել է, որ բռնցքամարտի սիրահարները կդիտեն հետաքրքիր մարտեր չորս բռնցքամարտիկների մասնակցությամբ, հաղորդում է fightnews.com-ը: «Ես երջանիկ եմ, որ մարտը տեղի է ունենալու Մեքսիկայում` իմ ոճը մեքսիկական ոճն է, իսկ մեքսիկացի բռնցքամարտիկները լավ մարզիկներ են: Ես պատրաստ եմ բռնցքամարտել և վախ չունեմ: Ցանկանում եմ ապացուցել բոլորին, որ ես ուժեղ բռնցքամարտիկ եմ»,- ասել է Վիկ Դարչինյանը: Մրցաշարի առաջին մենամարտերը տեղի են ունենալու դեկտեմբերի 11-ին Մեքսիկայում: Յոնի Պերեսը պաշտպանելու է IBF վարկածով իր տիտղոսը Ջոզեֆ Ագբեկոյի հետ մենամարտում, իսկ Դարչինյանը ուժերը կչափի Աբներ Մարեսի հետ, որը պարտություն չունի: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա |