Հայաստանի Առաջին լիգայում «Փյունիկ-2»- «Բանանց-2» խաղն ավարտվել է ոչ ոքի 1 հոկտեմբերի 2010 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 30-ին կայացել է Հայաստանի ֆուտբոլի Առաջին լիգայի 21-րդ տուրը: «Շիրակ-2»-ը Գյումրիում ընդունել է «Իմպուլս-2»-ին և պարտվել նվազագույն հաշվով: «Իմպուլս-2»-ի կազմում գոլ է խփել Արթուր Դավթյանը: Երևանում «Փյունիկ-2»- «Բանանց-2» խաղն ավարտվել է ոչ ոքի` 2:2 հաշվով: «Փյունիկ-2»-ի գոլերը խփել են Դավիթ Ազինը և Խորեն Մանուչարյանը, իսկ «Բանանց-2»-ում աչքի են ընկել Խաչատուր Ավետիսյանը և Տիգրան Բարսեղյանը, PanARMENIAN.Net ին հաղորդել է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունը: Առաջնությունում 40 միավորով առաջատար է «Արարատը», «Բանանց-2»-ը նույն միավորներով երկրորդ տեղում է, երրորդ տեղում «Գանձասար-2»-ն է: 21-րդ տուրի մնացած հանդիպումները կկայանան հոկտեմբերի 1-ին. «Փյունիկ-3»-ը կհանդիպի «Արարատի» հետ, իսկ «Գանձասար-2»- «Շենգավիթի» հետ: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Գաֆարովան՝ Սիմոնյանի հետ հանդիպման մասին․ Խոսել ենք խաղաղ գործընթացից Այդ մասին նա խոսել է Ադրբեջանի խորհրդարանի նիստում Սիմոնյան․ Բագրատ սրբազանն օրենքով իրավունք չունի դառնալ վարչապետ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Փաստաբանները գործադուլ են անում՝ բողոքելով հարկերի բարձրացման դեմ Ըստ նրանց, փոփոխությունների ընդունման դեպքում ծառայությունների մոտ 38%-ով թանկացում կլինի ԱԺ–ում 1 րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հիշատակը Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն |