Հայ խորհրդարանականների կարծիքները ԼՂՀ-ի անկախության ճանաչման վերաբերյալ օրինագծի հարցում կիսվեցին 5 հոկտեմբերի 2010 - 15:16 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը դեմ չէ, որպեսզի «ԼՂՀ անկախության ճանաչման մասին» օրինագիծը հանվի ՀՀ խորհրդարանի քառօրյաի օրակարգից և ներառվի մեծ օրակարգում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: «Սակայն, քանի որ ոչ մի քաղաքական ուժ դրական չարձագանքեց այդ առաջարկին, ապա մենք որոշեցինք օրինագիծն այսօր դնել քննարկման»,-ասել է պատգամավորը: Իր հերթին ՀՅԴ խմբակցության նախագահ Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ նման օրինագիծը փակուղի կտանի Հայաստանին: «ԼՂՀ անկախությունը ճանաչելու համար հարկավոր է բոլոր քաղաքական ուժերի համընդհանուր համաձայնությունը: Սակայն, այժմ իրավիճակը բոլորովին այդպիսին չէ»,-ասել է Հովհաննիսյանը: ՀՀ ԱԺ փոխոսնակ Սամվել Նիկոյանը նշել է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցությունը դեմ չէ ԼՂՀ անկախության ճանաչման գաղափարին: «Մենք ձգտում ենք դրան, սակայն այժմ այդ օրինագիծը քննարկելն աննպատակահարմար է: Եթե մենք հիմա նման քայլի գնանք, ապա մարտահրավեր կնետենք միջազգային հանրությանը»,-ասել է Նիկոյանը: Ըստ «Բարգավաճ Հայաստանի» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանի, Արցախի ճանաչումն այժմ կվնասի կարգավորման գործընթացին: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից Ադրբեջանում գտել են կորած զինծառայողի մարմինը Հարուցվել է քրգործ Ռուբինյան․ Հենց վաղը հնարավոր եմ համարում պայմանագրի ստորագրումը, եթե Բաքվի մոտեցումը լինի կառուցողական «Այն փաստը, որ այսօր չենք ստորագրում, նշանակում է, որ տեքստն ամբողջականացված չէ»,-ասել է նա Շարժումը ԵՄ գրասենյակից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ Մյուս պահանջը վերաբերում էր Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումներին |