ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան. Վիկտոր Յանուկովիչը կարևորում է հարաբերությունների սերտացումը Հայաստանի հետ 5 հոկտեմբերի 2010 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի նորանշանակ դեսպան Իվան Կուխտան: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է դեսպանին` պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանն անկեղծորեն հետաքրքրված է Ուկրաինայի հետ հարաբերությունների առավել ամրապնդմամբ եւ համագործակցության զարգացմամբ: Նախագահի հավաստմամբ, այդ հարաբերությունների սերտացման համար իրավապայմանագրային անհրաժեշտ դաշտն արդեն ձեւավորված է, եւ նպաստավոր պայմաններ են ստեղծված երկու երկրների միջեւ փոխգործակցության ընդլայնման համար: Երկրի ղեկավարը նաեւ կարեւորել է միջազգային կազմակերպություններում Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ համագործակցությունը: «Ուկրաինայում այժմ տնտեսական եւ քաղաքական լուրջ բարեփոխումներ են ընթանում: Նախագահ Յանուկովիչը մեծ կարեւորություն է տալիս Հայաստանի հետ Ուկրաինայի համագործակցության խորացմանն ու հարաբերությունների առավել ամրապնդմանը»,-Հանրապետության ղեկավարի հետ հանդիպմանն ասել է դեսպան Իվան Կուխտան: Երկուստեք կարեւորվել է տնտեսական, մշակութային, հումանիտար, միջտարածաշրջանային եւ մի շարք այլ ոլորտներում փոխգործակցությունը, ինչպես նաեւ երկու երկրների գործարարների միջեւ շփումների ակտիվացումն ու այդ նպատակով գործարար համաժողովների անցկացումը, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից Ադրբեջանում գտել են կորած զինծառայողի մարմինը Հարուցվել է քրգործ Ռուբինյան․ Հենց վաղը հնարավոր եմ համարում պայմանագրի ստորագրումը, եթե Բաքվի մոտեցումը լինի կառուցողական «Այն փաստը, որ այսօր չենք ստորագրում, նշանակում է, որ տեքստն ամբողջականացված չէ»,-ասել է նա Շարժումը ԵՄ գրասենյակից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ Մյուս պահանջը վերաբերում էր Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումներին |