Ակցիզային հարկի բարձրացումը միջազգային կառույցների առջև ՀՀ կառավարության պարտավորությունների արդյունք է 6 հոկտեմբերի 2010 - 15:25 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ հաստատել է փոփոխությունները «Ակցիզային հարկի մասին» օրենքում: Առաջարկվող փոփոխությունները հանգեցնելու են 1 տուփ տեղական ծխախոտի ինքնարժեքի բարձրացմանը 10 դրամով, իսկ ներկրվող ծխախոտինը` 15 դրամով: Բացի դրանից, տեղական և ներկրվող ոգելից խմիչքների ակցիզների արժեքի տարբերությունը կրճատվելու է 220 դրամից մինչև 120 դրամ: Օրինագծի քննարկման համար ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը դիտողություն արեց հայ դիվանագետներին, որ նրանք չեն դիմում իրենց միջազգային գործընկերներին «անավարտ պատերազմի» բարդ իրավիճակը բացատրելու համար, որում գտնվում է Հայաստանը: Նրա կարծիքով, դա կհանգեցնի նրան, որ միջազգային կառույցները չեն ընդլայնի իրենց պահանջները, մասնավորապես ակցիզային հարկի հավասարեցման վերաբերյալ ինչպես տեղական արտադրողի, այնպես էլ ներկրողների համար: «Կարծում եմ` մեզ կհասկանան և կաջակցեն»,-ասել է նա և հավելել, որ միջազգային կառույցների կողմից «ըմբռնումով» մոտենալու դեպքում ՀՀ կառավարությունը ստիպված կլինի հարվածել ներկրողների շահերին, ինչն անթույլատրելի է, քանի որ «ներկրողները սրբազան կովեր են և նրանց չի կարելի ձեռք տալ»: Վահան Հովհաննիսյանը դիմել է դահլիճում նստածներին, որոնցից շատերը տեղական արտադրողներ են և հարցրել, թե «ինչու են լռում և չեն պաշտպանում իրենց շահերը»: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ակցիզային հարկի բարձրացումը միջազգային կառույցների առջև ՀՀ կառավարության պարտավորությունների արդյունք է:
Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես |