Սեյրան Օհանյանը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին պատմել է Վլադիմիր Գասպարյանի հետ իր հարաբերությունների մասին

Սեյրան Օհանյանը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին պատմել է Վլադիմիր Գասպարյանի հետ իր հարաբերությունների մասին

PanARMENIAN.Net - «Ես նորմալ հարաբերություններ ունեմ Վլադիմիր Գասպարյանի հետ և հենց ես եմ առաջարկել նշանակել նրան ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ: Վլադիմիր Գասպարյանը համակարգելու է ՀՀ ՊՆ իրավական ոլորտի խնդիրները»,- խորհրդարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Ես չեմ հասկանում, թե ինչու են ԶԼՄ-ները շահարկում պաշտպանության նախարարի հարաբերությունները նրա տեղակալների և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի հետ»,- ասել է Օհանյանը և հավելել, որ վերոնշյալ պաշտոնյաների հետ նա հիանալի հարաբերություններ ունի:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---