Կովկասի չկարգավորված հակամարտությունները սպառնալիք են տարածաշրջանի անվտանգության համար, գտնում է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը15 հոկտեմբերի 2010 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Կովկասի չկարգավորված հակամարտությունները սպառնաիք են տարածաշրջանային անվտանգության համար; Այդ մասին Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը հայտարարել է Թբիլիսիում՝ Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեի հետ համատեղ մամլո ասուլիսում: «Մենք քննարկեցինք երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող հարցերը: Մենք հանգամանորեն քննարկեցինք չկարգավորված հակամարտությունները, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, խոսեցինք այն մասին, թե ինչպես են դրանք կապված տարածաշրջանային անվտանգության հետ: Վաշաձեն տեղեկություններ տրամադրեց Աբխազիայի ու Հարավայի Օսեթիայի մասին»,-ասել է Մամեդյարովը: Ըստ Մամեդյարովի, հանդիպմանը քննարկվել են նաև էներգետիկ հարցեր: «Կան խոշոր ենթակառուցվածքային նախագծեր, որոնց ակտիվ մասնակցում են Ադրբեջանն ու Վրաստանը: Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին նախատեսվում է շահագործման հանձնել 2012թ. վերջում, կամ 2013թ. սկզբին»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը, հաղորդում է «Գրուզիա օն-լայնը»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Առողջապահական սարքավորումների լիզինգ՝ 1% տոկոսադրույքով Հուշագիր է ստորագրվել Վանաձոր–Ալավերդի–Այրում– Բագրատաշեն ճանապարհը երթևեկելի է միայն մարդատար եքենաների համար Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է Team-ը խթանում է բիզնես կրթությունը․ Բացվել է CaseKey ակադեմիան Ծրագրի ավարտին թիմերը պետք է լուծեն իրական բիզնես խնդիր |