Հայաստանի ռադիոընկերություններին հետաքրքրել է HD voice ծառայությունը15 հոկտեմբերի 2010 - 16:23 AMT PanARMENIAN.Net - HD voice ծառայությամբ (բարձր հստակության ձայն) հետաքրքրվում են Հայաստանի երկու ռադիոընկերություններ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Orange Armenia ընկերության մամլո քարտուղար Լիլիթ Մարտիրոսյանը: Նա նշել է նաև, որ Մեծ Բրիտանիայում , որտեղ ծառայությունը ներկայացվել է ավելի ուշ, քան Մոլդովայում ու Հայաստանում, HD voice տեխնոլոգիայով հետաքրքրվել է BBC ռադիոկայանը: Իսկ Մոլդովայում բարձր հստակության ձայնի փոխանցման տեխնոլոգիան արդեն օգտագործում են մի քանի ռադիոընկերություններ: HD voice ծառայությունը հասանելի է Հայաստանում 2010թ. հունիսից: Ընկերությունը ներկայացրեց նաև HD ձայնի հնարավորություն ունեցող Nokia 6720 Classic հեռախոսը, որն արդեն Հայաստանում է և 125 հազ. դրամ արժեքով վաճառքում է Orange-ի խանութներում: Հետագայում Օրանժ Արմենիան ծրագրում է վաճառքի հանել նաև HD Voice հնարավորություն ունեցող հեռախոսների այլ մոդելներ: Եթե ստանդարտ հեռախոսազանգն իրականացվում է 300-3400 Հց հաճախականային տիրույթում, ապա HD ձայնով հեռախոսազանգն իրականացվում է առավել մեծ` 50-7000 Հց հաճախականային տիրույթում, որի շնորհիվ մարդկային ձայնի և շրջապատող աշխարհի բոլոր նրբերանգները լսելի են դառնում: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |