Դիմիտրիս Խրիստոֆիաս. Կիպրոսը մշտապես Հայաստանի կողքին է` որպես կայուն գործընկեր եւ բարեկամ16 հոկտեմբերի 2010 - 11:27 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 15-ին Նիկոսիայում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը ընդունեց Կիպրոսի Հանրապետության նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը: Ողջունելով հյուրերին` Կիպրոսի նախագահը նշեց, որ երկու երկրների միջեւ գոյություն ունեցող հարաբերությունները բարեկամական են եւ ջերմ, ինչին մեծապես նպաստում է նաեւ հայ համայնքի գործունեությունը: Նախագահ Խրիստոֆիասը ընդգծեց, որ Կիպրոսը մշտապես Հայաստանի կողքին է` որպես կայուն գործընկեր եւ բարեկամ: Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` նշեց, որ գտնվում է մի երկրում, որը Հայաստանի հանդեպ իր բարեկամական և հարազատ վերաբերմունքն է ցուցաբերել դարեր շարունակ, ինչը պայմանավորված է նաեւ մեր հինավուրց պատմության ընդհանրություններով և մեր գրեթե նույն ճակատագրով: Նա շնորհակալություն հայտնեց Կիպրոսի նախագահին հայ համայնքի նկատմամբ ունեցած ջերմ վերաբերմունքի եւ հայկական դպրոցների ֆինանսավորման համար: ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է համագործակցության զարգացումը Կիպրոսի հետ: Հայ-կիպրական համագործակցությունը Հայաստանը դիտում է որպես կարևոր բաղադրիչ Հայաստանի եվրաինտեգրման քաղաքականության ընդհանուր համատեքստումª հաշվի առնելով Կիպրոսի փորձը եվրոպական կառույցներում: Նա համոզմունք հայտնեց, որ ՀՀ Նախագահի 2011 թ. հունվարին ծրագրված պաշտոնական այցը առավել կնպաստի քաղաքական երկխոսության ամրապնդմանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ հայ-թուքական. կիպրաթուրքական հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցերի: Պարոն Աբրահամյանը շեշտեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Հայաստանը տեսնում է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Կարեւորվեց միջազգային կառույցներում համագործակցությունը, հայտնում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |