Ռիչարդ Մորնինգսթար. ԱՄՆ-ն կախարդական ուժ չունի լուծելու համար ղարաբաղյան հակամարտությունը16 հոկտեմբերի 2010 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 13-ին Վաշինգտոնի Ջոնս Հոփկինսի համալսարանում ԱՄՆ պաշտոնյաների ու վերլուծաբանների մասնակցությամբ տեղի ունեցավ «Կասպից ծովի փոփոխական դերը գլոբալ էներգետիկայի առումով» համաժողովը, որի ընթացքում քննարկվել է նաև ղարաբաղյան հակամարտության ազդեցությունն էներգետիկ անվտանգության վրա: Հայֆայի համալսարանի դասախոս, Հարվարդի համալսարանին կից Կասպից հետազոտությունների ծրագրի նախկին ղեկավար Բրենդա Շեֆերն իր ելույթում նշել է, որ ԱՄՆ-ն պատշաճ ուշադրություն չի դարձնում ղարաբաղյան կարգավորմանը և չհավասարակշռված քաղաքականություն է վարում Հարավային Կովկասում; Դրան առարկեց Պետդեպարտամենտի Եվրասիայում էներգետիկ հարցերի գծով հատուկ բանագնաց Ռիչարդ Մորնինգսթարը: «Ըստ իս, դա շատ ավելի բարդ հարց է: Նախ, դուք 100 տոկոսով սխալվում եք, ասելով, թե մենք անտեսում ենք ղարաբաղյան հակամարտությունը: Ըստ ձեզ, ստացվում է, որ այդ հակամարտության չկարգավորված լինելը ԱՄՆ-ի մեղքն է: Կարծես, մենք կախարդական ուժ ունենք, որի շնորհիվ կարող ենք այն լուծել, բայց դա չենք անում»,-ասել է Մորնինգսթարը: «Շատ մասնագետներ են զբաղվում այդ հարցով, սակայն այն դյուրին լուծում չունի: Այնուամենայնիվ, հուսով եմ, որ հակամարտությունը կլուծվի մոտ ապագայում»,-ասել է նա, հաղորդում է 1news.az-ը՝ հղում անելով «Ամերիկայի ձայնի» ադրբեջանական ծառայությանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | «Արամ Խաչատրյան» համերգասրահը կվերանորոգվի․ Մոտ 123 մլն դրամ կհատկացվի Նախատեսվում է ունենալ նաև փոքր սրահ՝ առանձին մուտքով Fastex-ը կազմակերպել է Cerebrum Intellectus-ի առաջին շրջանավարտների հետ հանդիպումը Cerebrum Intellectus-ի առաջիկա դասընթացներին մասնակցելու համար գրանցման մեկնարկը նույնպես տրվել է Սանոսյան․ Մ6 ճանապարհը բաց է, բայց պետք է զգույշ երթևեկել՝ վնասված հատվածներ դեռ կան Նա նշել է, որ մաքրման հիմնական աշխատանքներն արվել են Ավանեսյան․ Վիճակն աղետի գոտում կառավարելի է, որևէ բռնկում կամ շեղումներ չկան Նախարարը վստահեցրել է՝ համակարգը բերված է պատշաճ մակարդակի |