ՀԱԿ-ն ավելի շատ շանսեր ունի մտնելու ՀՀ խորհրդարան, քան «Ժառանգությունը», գտնում է Երվանդ Բոզոյանը26 հոկտեմբերի 2010 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանական ընտրությունների գլխավոր ինտրիգը կդառնան տեղափոխությունները խորհրդարանում, մասնավորապես Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջև: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը` մեկնաբանելով 2012 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հնարավոր արդյունքները: «ՀՀԿ-ն հայտարարում է, որ մեծամասնական փաթեթն իր ձեռքում է լինելու, սակայն «Բարգավաճ Հայաստանն» իր հերթին հայտարարում է, որ մտադիր չէ հանդուրժել դա»,- ասել է հայ փորձագետը` ավելացնելով, որ Հայ ազգային կոնգրեսը նույնպես լինելու է ապագա խորհրդարանում: «Հայ ազգային կոնգրեսն ավելի շատ շանսեր ունի մտնելու ՀՀ խորհրդարան, քան «Ժառանգությունը»,- նկատել է Բոզոյանը: Ընդ որում, նա նշել է, որ ամենայն հավանականությամբ, ՀՅ Դաշնակցությունը նույնպես կմտնի խորհրդարանի կազմի մեջ: Մեկնաբանելով այն, թե արդյոք ՀԱԿ-ը կարող է հրաժարվել իր մանդատներից այն բանից հետո, երբ անցնի ՀՀ խորհրդարան, ինչպես դա պատահեց Ավագանու խորհրդի ընտրություններից հետո, Բոզոյանն ասել է, որ ամեն ինչ կախված է քաղաքական գործընթացներից: «Եթե ՀԱԿ-ը զգա, որ բավականաչափ ուժեղ է և կարող է պայքարել, նա կարող է նման քայլի դիմել»,- ասել է հայ փորձագետը: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |