Թեհրանում մամուլի ցուցահանդեսի կազմակերպիչները փորձում են հայկական պատվիրակությանը զերծ պահել ադրբեջանցիների հարձակումներից26 հոկտեմբերի 2010 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Այսօր առավոտյան հայկական պատվիրակությունը, ժամանելով Իրանում տեղի ունեցող մամուլի և տեղեկատվական գործակալությունների 17-րդ միջազգային ցուցահանդես-փառատոնի վայր, որտեղ Հայաստանը ներկայացնում են PanARMENIAN.Net գործակալությունն ու «Ազգ» օրաթերթը, պարզել է, որ ցուցահանդեսի կազմակերպիչները, հնարավոր է հայ լրագրողների անվտանգության ապահովման նպատակով, փոխել են հայկական տաղավարի տեղը: Բացի դրանից, վահանակից հեռացվել է Արցախի «Մենք ենք, մեր սարերը» խորհրդանիշ-հուշարձանի լուսանկարը, սակայն տաղավարի ներկայացուցիչներն այն ցուցադրում են այցելուներին: PanARMENIAN.Net ի թղթակցի խոսքով, ցուցահանդես-փառատոնի կազմակերպիչները խոստացել են մինչ երեկո վահանակին փակցնել լուսանկար, որը որևէ առնչություն չունի «հակամարտության տարածքների» հետ: Հայկական կողմը սպասում է կազմակերպիչների որոշմանը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին այն բանից հետո, երբ հայկական տաղավարի վահանակին ամրացվել է Հայաստանի և ԼՂՀ-ի պետական քարտեզը, ադրբեջանցիները գազազել են: Սկզբից նրանք իրանական կողմից պահանջել են հանել քարտեզը և հայկական հուշարձանի լուսանկարը, բայց, չսպասելով կազմակերպիչների կողմից ինչ-որ որոշում ընդունելուն, ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչը ներխուժել է հայկական տաղավար, պոկել Հայաստանի քարտեզը և փորձել պատռել այն: Պետք է նշել, որ իրենց շահերը պաշտպանելու համար ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչները օգնության են կանչել թուրքական պատվիրակությանը: Մեր թղթակցի խոսքով, կատարվածի համար ադրբեջանական կողմի համար պատիժ նախատեսված չէ: Սակայն հայկական տաղավարի ներկայացուցիչները մտադիր են հանդիպել Իրանում Հայաստանի դեսպանի հետ և նրա միջոցով Ադրբեջանի կողմից պաշտոնական ներողության հայցման հասնել: Ինչպես նշել է մեր գործակալության թղթակիցը, ադրբեջանցիներն իրենց «լրտեսներին» են ուղարկում հայկական տաղավար, որպեսզի համոզվեն, որ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի լուսանկարը չի փակցվել վահանակին: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Ոչ մի պաշտոնական այց Բելառուս այլևս չի լինելու, քանի դեռ նախագահ է Լուկաշենկոն «Դրանից հետո պիտի գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում հա՞րց քննարկեմ»,–ասել է նա «Հայաքվե»․ Ոստիկանության փոխարեն սկսել է գործել կազմակերպված հանցավոր խումբ Նախաձեռնությունը պահանջում է անհապաղ քրեական հետապնդում հարուցել բոլոր կարգազանց ոստիկանների հանդեպ ՀՀ–ն և ԵՄ–ն պայմանավորվել են ակտիվացնել Համապարփակ գործընկերության համաձայնագրի իրականացումը Ծրագիրը նախատեսում է տրամադրել աջակցություն ռազմավարական նշանակության ներդրումներին ԱՆ․ ԱԺ-ի մոտ դեպքերի հետևանքով բուժօգնության է դիմել 101 մարդ, 16 անձ դեռ ԲԿ–ներում է Դաստակի վնասվածք ստացած պացիենտի առողջական վիճակը վիրահատությունից հետո գնահատվում է բավարար |