ՀՀ ԱԳՆ-ն թուրք քաղաքական գործիչներին խորհուրդ է տվել դիմել իրենց երկրի իշխանություններին28 հոկտեմբերի 2010 - 19:35 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի այն քաղաքական ուժերը, որոնք հանդես են գալիս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օգտին, պետք է դիմեն հենց Թուրքիայի իշխանություններին, որոնք արհեստական խոչընդոտներ առաջ քաշելով` չգնացին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը և իրագործմանը: Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆՍահմանակից երկրների վարչության պետ Կարեն Միրզոյանը` մեկնաբանելով «Հզոր Թուրքիա» կուսակցության` Երևանում գտնվող ներկայացուցիչների հետ հանդիպելուց ՀՀ ԱԳՆ հրաժարվելը: Երևանում են գտնվում «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլևիչը և նրա տեղակալ Բայբարս Օրսեքը: «Երևանում մենք մամլո ասուլիս կկազմակերպենք և հայ հասարակայնությանը կներկայացնենք մեր առաջարկները: Մենք կխնդրենք Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման մասին և կխնդրենք նրան մեկնաբանել մեր առաջարկները: Այնուհետև մենք Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուին կներկայացնենք հայ հասարակայնության կարծիքն այդ թեմայի վերաբերյալ: Մենք կհանդիպենք նաև Թուրքիայի նախագահի ու վարչապետի հետ: Մի խոսքով, չի մնա մի դուռ, որը մենք չենք թակի»,- հայտնել է Բեքլևիչը նախքան Հայաստան ժամանելը, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները: Հայաստանում թուրքական գործիչները մտադիր էին մամլո ասուլիս կազմակերպել Գլոբալիզացման ու համագործակցության վերլուծական կենտրոնի հետ համատեղ, սակայն չկարողացան դահլիճ վարձել: Հոկտեմբերի սկզբին Թունա Բեքլևիչը հայտարարել էր, որ անցել է հայ-թուրքական սահմանն Ախուրյան գետով: Այդ գործողությամբ թուրքական գործիչները ցանկանում էին հիշեցնել մեկ տարի առաջ Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների մասին և սահմանը բացելու կոչ անել: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |