Ուկրաինան Ադրբեջանին կմատակարարի՞ С-125 զենիթահրթիռային համալիրներ28 հոկտեմբերի 2010 - 21:19 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայիլ Եժելը բարձր է գնահատել Կիևի և Բաքվի ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները: Այդ մասին նա լրագրողներին է հայտնել Ուկրաինայի ու Ադրբեջանի նախագահների խորհրդի երկրորդ նիստից առաջ, որն այսօր կայացել է Կիևում, հաղորդում է Analitika.at.ua-ն: Պաշտպանության նախարարը նշել է, որ հոկտեմբերի 21-ին տեղի է ունեցել ռազմատեխնիկական համագործակցության ուկրաինա-ադրբեջանական հանձնաժողովի նիստը: Նա նշել է, որ հեռանկարային ուղղություններից մեկը Ուկրաինայի կողմից ադրբեջանական զենքի ու զինտեխնիկայի նորոգումն է: «Դա զրահատեխնիկայի նորոգումն է մեր ձեռնարկություններում, ինչպես նաև համատեղ վերանորոգման ձեռնարկությունների ստեղծումը Ադրբեջանի տարածքում»,-ասել է նախարարը: Եժելը նշել է նաև ադրբեջանական կողմը շահագրգռված է նրանում, որ Ուկրաինան Ադրբեջանին մատակարարի С-125 զենիթահրթիռային համակարգեր»,-հայտնել է Միխայիլ Եժելը: Ինչպես ավելի վաղ հայտնել էին բելառուսական ԶԼՄ-ները, Ադրբեջանը միակն է Եվրոպայում սովորական զինված ուժերի սահմանափակման պայմանագրի 30 մասնակից երկրներից, որը գերազանցում է սահմանված լիմիտները, ընդ որում միանգամից տեխնիկայի երկու տեսակի դեպքում՝ տանկերի ու հրետանու: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |