Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պատվիրակությունը ԱԱ-ից կվերադառնա երկու ոսկե մեդալներով

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պատվիրակությունը ԱԱ-ից կվերադառնա երկու ոսկե մեդալներով

PanARMENIAN.Net - Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող Սամբոյի աշխարհի առաջնությունում հանդես եկավ մարտական սամբոյի մրցումների 68 կգ քաշային կարգում գոտեմարտող, Եվրոպայի 2010թ առաջնության արծաթե մեդալակիր Վաչիկ Վարդանյանը, ով, գերազացելով բոլոր մրցակիցներին, կանգնեց պատվո առաջին հարթակին և հռչակվեց հողագնդի չեմպիոն:

Երկու օր առաջ, մարզական սամբոյի 74 կգ քաշային կարգում ոսկե մեդալ էր նվաճել նաև Աշոտ Դանիելյանը:

Այսպիսով, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պատվիրակությունը 2010թ. աշխարհի առաջնությունից կվերադառնա երկու ոսկե մեդալներով, հաղորդում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---