Միխայիլ Տալի հուշամրցաշարի հինգերորդ տուրում Լևոն Արոնյանը կհանդիպի Սերգեյ Կարյակինի հետ

Միխայիլ Տալի հուշամրցաշարի հինգերորդ տուրում Լևոն Արոնյանը կհանդիպի Սերգեյ Կարյակինի հետ

PanARMENIAN.Net - Հանգստյան օրվանից հետո Տալի հուշամրցաշարում տեղի կունենա 5-րդ տուրը: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը 4 տուրում 2 հաղթանակ է տարել, երկու ոչ ոքի է գրանցել և, վաստակելով 3 միավոր, գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 5 շախմատիստներ Արոնյանից ետ են մնում միայն կես քայլով:

Հինգերորդ տուրում հայ շախմատիստը սպիտակ խաղաքարերով կխաղա Սերգեյ Կարյակինի հետ (ՌԴ):

Մինչ հուշամրցաշարի ավարտը մնացել է 5 տուր: Վերջին տուրն ու փակման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 14-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---