2010թ. զբոսաշրջիկների հոսքը Իրանից Հայաստան կրկնապատկվել է17 նոյեմբերի 2010 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Ըստ զբոսաշրջության զարգացման հայեցակարգի, նախատեսվում է մինչև 2030թ. զբոսաշրջիկների այցելությունների քանակը հասցնել 3 միլիոնի այսօրվա 600 հազարի փոխարեն, Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: Նրա խոսքերով, երկիրը շատ ավելի շուտ կհասնի այդ ցուցանիշին: «Ես հուսով եմ, որ առաջիկա տարիներին մենք կվերադառնանք երկրում զբոսաշրջության աճի մինչճգնաժամային ցուցանիշներին՝ 20-25 տոկոս, որը գրանցվել է 2001-2007թթ.: Ակնկալվում է նաև Իրանից և այլ երկրներից զբոսաշրջիկների հոսքի աճ, ինչին կնպաստի նաև «Տաթևի թևեր» նախագիծը»,-ասել է Ապրեսյանը: Ըստ նրա, վերջին 2-3 տարում զբոսաշրջիկների հոսքը Իրանից Հայաստան աճում է՝ ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ այցելած 488 հազար զբոսաշրջիկներից 80 հազարը ժամանել էին Իրանից, ընդ որում, նախորդ տարի այդ ցուցանիշը կազմում էր 40 հազար: Մ.Ապրեսյանը հայտնել է նաև, որ ըստ հարցումների յուրաքանչյուր զբոսաշրջիկ Հայաստանում միջին չափով ծախսում է 700-800 դոլար, սակայն, ըստ նրա, այդ ցուցանիշը 1000 դոլարից քիչ չէ:
Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Փաշինյանն ու Ֆրանսիայի նախկին վարչապետը խոսել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրից և սահմանազատումից Երևանում մեկնարկում է Ռաֆարենի նախաձեռնած «Խաղաղության շրջիկ համալսարանի» վերապատրաստման դասընթացը ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ |