Մինչ 2010թ. ավարտը կապահովագրվի Հայաստանում առկա ավտոմեքենաների շուրջ 80 տոկոսը19 նոյեմբերի 2010 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր է ձեռք բերել վարորդների 10 տոկոսը, ասել է Հայաստանի ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիայի գործադիր տնօրեն Անդրանիկ Օհանջանյանը: Ըստ նրա, ակնկալվում է, որ մինչ տարեվերջ կապահովագրվի Հայաստանում առկա ավտոմեքենաների շուրջ 80 տոկոսը: «Ըստ հայկական մտածելակերպի առանձնահատկությունների մարդիկ ապահովագրում են իրենց մեքենաները սահմանված ժամկետի վերջին օրերին, ես գտնում եմ, որ ապահովագրական ընկերությունները պատրաստ են սպասարկել դեկտեմբերի վերջին սպասվող հաճախորդների մեծ հոսքը»,-ասել է Օհանջանյանը: Նա հստակեցրել է, որ ԱՊՊԱ պայմանագրեր են վաճառում ՀՀ տարածքում գործող ապահովագրական 9 ընկերություններից 8-ը: Բացի այդ, ակնկալվում է, որ ԱՊՊԱ պայմանագրերի 100 տոկոսի վաճառքի դեպքում ապահովագրավճարների ընդհանուր ծավալը կաճի տարեկան 13-14 մլրդ դրամով: Ընթացիկ տարվա սեպտեմբերի 30-ի դրությամբ ապահովագրական ընկերությունների ապահովագրավճարների ծավալը կազմում է 6,6 մլրդ դրամ: Ըստ Ասոցիացիայի տնօրենի, որպես օրենք, ԱՊՊԱ-ն չի լինում ապահովագրման եկամտաբեր տեսակ, սակայն, մարդիկ պարտադիր ավտոապահովագրման պատճառով ստիպված են լինում ավելի շատ շփվել ապահովագրական ընկերությունների հետ, որի արդյունքում վստահություն է առաջանում և կամավոր ապահովագրումը ևս զարգանում է: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |