ՀՀԿ. Հրաժարվելով մասնակցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին՝ ՀՀ նախագահը դիմեց կոշտ, սակայն կոռեկտ քայլի20 նոյեմբերի 2010 - 13:19 AMT PanARMENIAN.Net - Այն, որ ՆԱՏՕ-ի հռչակագրի նախագծում հարավկովկասյան հակամարտությունների կարգավորման վերաբերյալ մեզ համար անընդունելի ձևակերպումների պահապնման պատճառով ՀՀ նախագահը հրաժարվեց մասնակցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, կոշտ, սակայն կոռեկտ քայլ էր: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը: «Կարծում եմ, որ տարածքային ամբողջականության մասին կետը ներառվել է ՆԱՏՕ-ի Լիսաբոնի հռչակագրի նախագծում Վրաստանի առաջարկով, ոչ թե Ադրբեջանի: Սակայն հռչակագրի այդ դրույթը կարող էր ապագայում մեր դեմ օգտագործվել, քանի որ հռչակագրի նախագծում ասվում է հարավկովկասյան խնդիրների մասին: Հայաստանը բազմիցս է հայտարարել, որ Հարավային Կովկասի հակամարտությունները էապես տարբերվում են միմյանցից և չի կարող միանման լուծում լինել բոլոր հակամարտությունների համար: Ղարաբաղը երբեք չի եղել և չի լինի անկախ Ադրբեջանի կազմում»,-ասել է Գագիկ Մելիքյանը՝ հավելելով, որ Հայաստանի նախագահի այս քայլը չի անդրադառնա Հայաստանի ու ՆԱՏՕ-ի հետագա համագործակցության վրա: Անդրադառնալով ՀՀ նախագահի մոսկովյան այցին՝ Գագիկ Մելիքյանը նշել է, որ այցի արդյունքում հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացան: «Կարևոր է, որ Մոսկվայում կրկին շեշտվեց ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ ժողովրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա»,-ասել է Մելիքյանը: Ուշագրավ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Ամենաընթերցվողը բաժնում | Օսթին. ԱՄՆ-ն չի կարող ենթադրություններ անել Ռայիսիի ուղղաթիռի կործանման պատճառների մասին Աշխարհի 8 երկրում սուգ է հայտարարվել Ռայիսիի մահվան կապակցությամբ Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները «Բոհեմ» թատրոնը գործում է 2016 թվականի սեպտեմբերից «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել |