«ԱրմենՏել»-ն իրավաբանական անձանց առաջարկում է ձեռք բերել նոութբուքեր և նեթբուքեր` տարաժամկետ վճարման պայմանով30 նոյեմբերի 2010 - 18:03 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունն իրավաբանական անձանց առաջարկում է տարաժամկետ վճարման պայմանով ձեռք բերել նոութբուքեր և նեթբուքեր: Ինչպես հաղորդում է «ԱրմենՏել» ՓԲԸ մամլո ծառայությունը, դյուրակիր համակարգչի արժեքը 12 կամ 24 ամսում վճարելու հնարավորությունից կարելի է օգտվել Hi-Line ծառայության «Նախընտրելի» անսահմանափակ սակագնային փաթեթներից որևէ մեկին միանալու դեպքում: Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում առաջարկվում են 14 տեսակի նոութբուքեր և 12 տեսակի նեթբուքեր: «Վերջերս «ԱրմենՏել» ընկերությունը հայտարարեց նոութբուքերի և նեթբուքերի ողջ տեսականու էական ընդլայնման, ինչպես նաև գների իջեցման մասին: Միանալով Հայաստանի կապի ունիվերսալ օպերատորի Hi-Line ծառայությանը գործարար աշխարհի ներկայացուցիչները կարող են ձեռք բերել դյուրակիր համակարգիչ շահավետ պայմաններով», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Բոլոր նոութբուքերի և նեթբուքերի երաշխիքային ժամկետը 12 ամիս է: Hi-Line ծառայությունը հիմնված է ADSL տեխնոլոգիայի վրա, որն ապահովում է արագ ինտերնետ-հասանելիություն ամրակցված հեռախոսալարի միջոցով` թողնելով այն ազատ հեռախոսազանգերի համար: «ԱրմենՏել» ՓԲԸ-ն «Hi-Line» ծառայությունը տրամադրում է 2007 թվականից: Ներկայում ծառայությունը հասանելի է Հայաստանի 38 քաղաքում: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |