Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահներն Աստանայում կարծիքներ են փոխանակել ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ 1 դեկտեմբերի 2010 - 14:05 AMT PanARMENIAN.Net - Աստանայում տեղի է ունեցել Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի ու Աբդուլլահ Գյուլի հանդիպումը: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: Նախագահները կարծիքներ են փոխանակել ղարաբաղյան կարգավորման շուրջ, հաղորդում է ԱզերԹաջը: Հիշեցնենք, որ ըստ WikiLeaks-ի հրապարակած փաստաթղթերի ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ուիլյամ Բերնսի հետ զրույցում 2010թ. փետրվարի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է. «Մենք միամիտ էինք մեր արտաքին քաղաքականության մեջ, իսկ Էրդողանի կառավարությունը նողկանք է առաջացնում: Նա կորցրեց ավանդական միջազգային բարեկամների աջակցությունը, քանի որ Անկարան թշնամանքով է վերաբերվում Իսրայելին: Էրդողանը սատարում է ՀԱՄԱԶ-ին և Գազայի հատվածին այն դեպքում, երբ արաբական երկրները լռություն են պահապնում այդ հարցում: Էրդողանը ոչ մի օգուտ չբերեց Թուրքիային»: Մեկնաբանելով այդ հաղորդագրությունը՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ասել է. «Ոչինչ չի կարող ազդել Թուրքիայի ու Ադրբեջանի բարեկամության վրա: Մենք երկու պետություն ունեցող նույն ազգի ներկայացուցիչներ ենք: Ինձ թվում է փաստաթղթերի գաղտնազերծումն որոշակի նպատակ է հետապնդում»,-հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը՝ պաստախանելով Ադրբեջանի հանդեպ Թուրքիայի վերաբերմունքի մասին հարցին WikiLeaks-ի տարածած փաստաթղթերի լույսի ներքո: Գյուլը հայտնել է նաև, որ գաղտնազերծված նամակագրությունը արտացոլում է տարբեր երկրներում կատարող իրադարձությունները, ինչպես նաև որոշակի անձանց անձնական կարծիքը: «Հավանաբար, որոշ բաներ ճիշտ են, որոշ բաներ՝ ոչ»: Գյուլը հավելել է, որ Ալիևի արտահայտությունները Թուրքիայի վարչապետի մասին չեն կարող փչացնել երկու երկրների հարաբերությունները, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |