Գագիկ Հարությունյան. Ընդհանուր մթնոլորտը Աստանայի ԵԱՀԿ գագաթնաժողովում բարենպաստ էր Հայաստանի համար 3 դեկտեմբերի 2010 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Ընդհանուր մթնոլորտը ԵԱՀԿ Աստանայի գագաթնաժողովում բարենպաստ էր Հայաստանի համար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը: Ըստ նրա, այդ մասին են վկայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների դիրքորոշումները: Նա նշել է, որ գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում Արցախը չի հիշատակվում: Փորձագետը նշել է, որ դա վկայում է այն մասին, որ ԵԱՀԿ դիրքորոշումն այդ հարցում փոխվել է և ավելի համապատասխանում է Հայաստանի շահերին: Հարությունյանը նշել է նաև, որ դրան նպաստեց այն, որ Ռուսաստանի դերը ԵԱՀԿ ՄԽ-ում ամրապնդվել է: Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին այն մասին, թե ինչու Ալիևը խոսափեց ՀՀ նախագահի հետ հանդիպումից, Գագիկ Հարությունյանն ասել է. «Ալիևը հասկացավ իր դիրքորոշման խոցելիությունը ընդհանուր քաղաքակն ֆոնի վրա և որոշեց խուսափել Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից»: Անդրադառնալով Հայաստանի նախագահի ելույթին Աստանայում՝ փորձագետը բարձր գնահատեց այն՝ նշելով, որ արվեցին բոլոր անհրաժետ շեշտադրումները և տեղին էր նաև Նախիչևանի հայկական գերեզմանոցի ոչնչացման հիշատակումը: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |