Դեկտեմբերի 8-ին կմեկնարկի «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի լայնածավալ իրագործումը 7 դեկտեմբերի 2010 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 8-ին պաշտոնապես կմեկնարկի «Համակարգիչ բոլորի համար» ծրագիրը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամում, կամփոփվեն պիլոտային փուլի արդյւոնքները և կազդարարվի հաջորդ փուլի մեկնարկը: Ծրագրի հիմնական փուլին անցման նպատակով կատարվել է ամբողջ Հանրապետության տարածքով վաճառակետերի քարտեզագրում, նախնական ընտրություն, որը կապահովի երկրի 100 տոկոսանոց ծածկույթ: Մշակվել են դասընթացներ` ընտրված վաճառակետերի աշխատակիցների վերապատրաստման համար: Հիմնական փուլին անցումից հետո նախատեսվում է իրականացնել արտադրող ընկերությունների և դրանց լոգիստիկ կենտրոնների ընտրություն և հաստատում,մասնակից ֆինանսական կազմակերպությունների (բանկերի) ընտրություն և հաստատում, վաճառքի կետերի ընտրություն և հաստատում, համակարգիչների կոնֆիգուրացիաների ընտրոթյուն և հաստատում: Ծրագրի գլխավոր նպատակն է ընդլայնել համակարգիչների տարածումը: Ծրագիրը նպատակ ունի`խթանել համակարգիչների տարածումը Հայաստանում` մատչելի և որակյալ համակարգիչներ գնելու հնարավորություն ստեղծելով նաև մարզերի բնակիչների համար, նպաստել Հայաստանի ՏՀՏ ոլորտի զարգացմանը` խթանելով համակարգչային տեխնիկայի և ծրագրային ապահովման մշակման շուկաների զարգացումը: Նախատեսվում է նաև խթանել ինտերնետի տարածումը` բարձրացնելով օնլայն ծառայություններից օգտվողների թիվը և հիմք ստեղծելով էլեկտրոնային ծառայությունների ներդրմանը կառավարության, գործարար հատվածի, կրթական հաստատությունների շրջանակում: Ծրագիրն իրականացնում են ՀՀ կառավարութունը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Hewlett-Packard և Microsoft կորպորացիաները, «Յունիքոմփ» և ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի աջակցությամբ:
Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |