Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հրաժարական է տվել 8 դեկտեմբերի 2010 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հրաժարական է տվել: Հրաժարականի պատճառը միջադեպն է, որ տեղի է ունեցել նրա և ՀՀ նախագահի աշխատակազմի արարողակարգային ծառայության աշխատակից Արամ Կանդայանի միջև: Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 3-ին հանրահայտ տենոր Պլասիդո Դոմինգոյի երևանյան համերգի ժամանակ: Մասնավորապես, Բեգլարյանի տիկինը և նրա ընկերուհին զբաղեցրել են Հայաստանի նախագահի համար նախատեսված տեղերի հարևան աթոռները, որտեղ ըստ արարողակարգի իրավունք ունեն նստելու միայն Ամենայն Հայոց կաթողիկոսը, ԱԺ խոսնակը և վարչապետը: Արամ Կանդայանը խնդրել է Բեգլարյանի տիկնոջը մեկ այլ տեղ զբաղեցնել: Սակայն, այդ խնդրանքը առաջացրել է վերջինիս վրդովմունքը, որն այդ միջադեպի առնչությամբ բողոքել է ամուսնուն: Իր հերթին Գագիկ Բեգլարյանը խնդրել է նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանին հանդիպում կազմակերպել Արամ Կանդայանի հետ, որին նախկին քաղաքապետը տարել է իրեն պատկանող «Մետաքս» կոմբինատ և դաժան ծեծի ենթարկել: Այսօր ՀՀ նախագահի մամլո քարտուղար Արմեն Արզումանյանը լրագրողներին հաստատել է, որ միջադեպ, իրոք, տեղի է ունեցել, սակայն, ասել է, որ առևանգման և ծեծի ենթարկելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |