Կառավարությունը կարևորում է գերատեսչություններում էթիկայի կանոնների պահպանումն ու պաշտոնատար անձանց պահվածքը

Կառավարությունը կարևորում է գերատեսչություններում էթիկայի կանոնների պահպանումն ու պաշտոնատար անձանց պահվածքը

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում տեղի ունեցած կառավարության նիստում անդրադարձել է Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանին աշխատանքից ազատելու հանգամանքին: Նա նշել է, որ իր աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով։ Ինչպես ասել է Տիգրան Սարգսյանը, «մենք պետք է մեծ կարևորություն տանք բոլոր գերատեսչություններում էթիկայի կանոնների պահպանմանը և պաշտոնատար անձանց պահվածքին։ Հարկադիր կատարման ծառայության ղեկավարը թույլ է տվել էթիկայի կանոնների լուրջ խախտում։ Արդարադատության նախարարին հանձնարարվել է հրապարակային պատժել նրան իր պահվածքի համար։ Ցավոք, նախարարը այս հանձնարարականը չի կատարել, և կարծում եմ, դա անթույլատրելի է»

«Պաշտոնատար անձանց պահվածքը, մանավանդ ենթակաների հետ, ունի էական նշանակություն։ Եթե մենք ուզում ենք, որ մեր երկիրն ունենա զարգացման այնպիսի ընթացք, որը ներառված է կառավարության ծրագրերի մեջ, մեզնից յուրաքանչյուրի պահվածքից շատ բան է կախված։ Մենք պետք է խստապահանջ լինենք մեր ենթակաների նկատմամբ` անթույլատրելի համարելով այնպիսի պահվածքը, որն ուղղակի խաթարում է հանրության վստահությունը մեր նկատմամբ։ Այսուհետ էլ այդ առումով լինելու ենք շատ խստապահանջ»,-ասել է վարչապետը կառավարության նիստում:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---