Կոսովոյում մեկնարկեցին անկախության հռչակումից հետո առաջին խորհրդարանական ընտրությունները12 դեկտեմբերի 2010 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Կոսովոյում մեկնարկեցին 2008 թվականին անկախության հռչակումից հետո առաջին խորհրդարանական ընտրությունները: Երկրում 2280 ընտրատեղամաս է բացվել քվեարկության համար: Կոսովյան ընտրողները պետք է ընտրություններին մասնակցող կուսակցությունների միջև տեղաբաշխեն 120 խորհրդարանական տեղ: Ընդհանուր առմամբ ընտրություններին կարող են մասնակցել 1,6 միլիոն մարդ: Քանի որ Սերբիան չի ճանաչել շրջանի անկախությունը, սպասվում է, որ սերբերը կբոյկոտեն ընտրությունները: Խորհրդարանական մեծամասնության համար մրցակցությունը կծավալվի Կոսովոյի վարչապետ Խաշիմ Տաչիի գլխավորած Դեմոկրատական կուսակցության և Պրիշտինայի քաղաքապետ Իսա Մուստաֆայի գլխավորած Դեմոկրատական լիգայի միջև: Հասարակության շրջանում անցկացված հարցումների համաձայն, Տաչիի կուսակցությունը մի քանի տոկոսի տարբերությամբ առջևում է: 2011 փետրվարին երկրում տեղի կունենան նախագահական ընտրություններ, հաղորդում է Lenta.ru-ն` հղում անելով France Press-ին: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ-ի դիմաց խուլիգանության վարույթով 3 անձի մասով նախաքննությունն ավարտվել է Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մեկի նկատմամբ՝ տնային կալանքը Fastex-ը UEFA Еuro 2024-ի ցուցադրման հովանավոր է Ֆուտբոլային մրցաշարում ընդհանուր առմամբ կկայանա 51 հանդիպում ԵՄ դիտորդները սահմանին արտասովոր շարժ կամ միջադեպ չեն նկատել ԵՄ դիտորդական առաքելությունն արձագանքել է Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածվող ապատեղեկատվությանը Պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել հրազենային վնասվածքով Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն |