ՀՀԿ-ն հավաստիացնում է, որ Հայաստանի խորհրդարանի լուծարման համար ոչ մի հիմք չկա

ՀՀԿ-ն հավաստիացնում է, որ Հայաստանի խորհրդարանի լուծարման համար ոչ մի հիմք չկա

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի լուծարման համար ոչ մի հիմք չկա: Այդ մասին, մեկնաբանելով ԶԼՄ-ների հաղորդագրությունները չորրորդ գումարման Ազգային ժողովի հնարավոր լուծարման մասին, հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը: Գնահատելով քաղաքական ուժերի հաղթելու շանսերն առաջիկա խորհրդարանական ընտրություններում՝ իշխող կուսակցությունից ընտրված պատգամավորը հայտարարել է, որ ընդդիմությանը կհաջողվի հաղթահարել հինգտոկոսանոց արգելքն առաջիկա խորհրդարանական ընտրություններում: «Եթե ընդդիմությունը հանդես գա միասնական ցուցակով, ապա կկարողանա հավաքել ընտրողների ձայների 15-20 տոկոսը»,-ասել է Պետրոսյանը:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---