«Ucom» հեռահաղորդակցային ընկերությունը Երևանում բացել է իր գլխամասային գրասենյակը15 դեկտեմբերի 2010 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 15-ին Երևանում կայացել է «Ucom» հեռահաղորդակցային ընկերության կենտրոնական գրասենյակի բացման արարողությունը: Ինչպես ասել է իր ելույթում «Ucom»-ի գործադիր տնօրեն Հայկ Եսայանը, դա թվով չորրորդ սպասարկման կենտրոնն է Երևանում: Կենտրոնը միավորում է սպասարկման կենտրոնը և դատա-կենտրոնը: Ընկերությունն աշխատում է Երևանի երեք համայնքներում, իսկ 2011-ից ընկերությունը սկսելու է սպասարկել Երևանի Նոր Նորք, Ավան և Քանաքեռ-Զեյթուն համայնքները: Հայկ Եսայանի խոսքերով, այսօր ընկերությունում աշխատում է 214 մարդ: «Ucom» ընկերությունը շվեդական հեռահաղորդակցական սարքավորումների արտադրող «Ericsson» ընկերության հետ համագործակցության շրջանակներում կառուցել է ժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որի հիման վրա տրամադրում է լայնաշերտ ինտերնետի, ֆիքսված հեռախոսակապի, IP-հեռուստատեսության ծառայություններ: «Ucom» գլխամասային գրասենյակի բացումը վկայում է շուկայում ընկերության երկարաժամկետ ծրագրերի մասին: Մենք հավատում ենք հայկական հեռահաղորդակցային շուկայի զարգացմանը»,- ասել է Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում «Ericsson»-ի փոխնախագահ Զորան Լուկովիչը: Բացման արարողությանը մասնակցել են նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:
Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |