Էռնեստ Վարդանյանի մայրը համաշխարհային առաջնորդներին կոչ է անում քայլեր ձեռնարկել լրագրողին ազատ արձակելու համար22 դեկտեմբերի 2010 - 19:34 AMT PanARMENIAN.Net - Մերձդնեստրիայում 15 տարվա ազատազրկման դատապարտված ՌԻԱ «Նոր ռեգիոնի» տեսաբան Էռնեստ Վարդանյանի մայրը` Թամարա Շագոյանը դիմել է աշխարհի առաջատար երկրների ղեկավարներին, որոնք մտնում են «5+2» ձևաչափի կազմի մեջ, որը ստեղծվել է մերձդնեստրյան հակամարտության կարգավորման համար, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին` կոչ անելով ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը Վարդանյանին ազատ արձակելու համար: «8-ամսյա մղձավանջից հետո (2010 թվականի ապրիլի 7-ին ՄՄՀ մայրաքաղաքում ձերբակալեցին քաղաքագետ-լրագրող Էռնեստ Վարդանյանին) Մերձդնեստրիայի Գերագույն դատարանը դեկտեմբերի 16-ին սարսափելի ու աբսուրդ վճիռ կայացրեց` իմ որդուն` Էռնեստ Վարդանյանին հօգուտ Մոլդովայի լրտեսություն անելու համար դատապարտելով 15 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում: Գտնում եմ, որ դրանով 30-ամյա քաղաքագետ-լրագրողին` երկու երեխաների հորը, փաստացիորեն, զրկել են կյանքից: Անձի իրավունքների նման ոտնահարումը կարող է ճակատագրական դառնալ երիտասարդ տղամարդու ու նրա ընտանիքի կյանքի համար»,- ասվում է Թամարա Շագոյանի դիմումում: Նա դիմել է Մերձդնեստրիայի նախագահին` կոչ անելով նրան վճռականորեն աջակցել Էռնեստ Վարդանյանին ազատելու հարցում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ-ին աղետի գոտու համար Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության վերականգնողական կենտրոն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները երթով գնում են Քննչական կոմիտե․ Ոստիկանությունն ուժեր է կուտակել Բագրատ սրբազանը քաղուժերին հորդորել է պատասխանատավություն ստանձնել կամ ասել, որ կապ չունեն այս ամենի հետ Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից |