Հրանուշ Հակոբյան. Մենք անելիք չունենք ազգայնական ծայրահեղականների հետ23 դեկտեմբերի 2010 - 18:10 AMT PanARMENIAN.Net - «Մենք դատապարտում ենք ամեն մի բռնություն: Շատ ցավալի է տեսնել այն ամենը, ինչ կատարվում է Մոսկվայում»,- դեկտեմբերի 23-ին տարեվերջյան մամլո ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը` մեկնաբանելով վերջին շաբաթներին Մոսկվայում տեղ գտած ազգայնականության պոռթկումները: Նա նաև վստահություն հայտնեց, որ Ռուսաստանի իշխանությունները կկարողանան կանխել բռնությունները: Վերջին իրադարձությունները չպետք է ազդեն հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների և զարգացումների վրա: Նախարարի կարծարծիքով` աստիճանաբար մարում են դրսևորվող ազգայնական երևույթները: «Ինչպես նշեցին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն ու ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը, Ռուսաստանը բազմազգ արմատով պետություն է և որևէ մեկինը չէ: Այն նաև այն ազգերինն է, ովքեր այնտեղ ապրում են: Այդ թվում նաև հայերը: Ես չեզոքության և հանդարտության կոչ եմ անում մեր հայրենակիցներին: Մենք անելիք չունենք միանալու ազգայնական որևէ ծայրահեղականների»,- հորդորեց Հրանուշ Հակոբյանը: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |