2011 թվականին սպասվում են Հայաստանի խորհրդարանի խոսնակի և վարչապետի այցերը Մինսկ

PanARMENIAN.Net - Հայաստանի և Բելառուսի միջև հարաբերություններն ինտենսիվ կերպով զարգանում են: Այդ մասին Երևանում լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, հայտնեց Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության դեսպան Ստեպան Սուխարենկոն: Դեսպանը նշեց քաղաքական երկխոսության բարձր մակարդակը` ավելացնելով, որ ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի և Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի 2011 թվականին սպասվող այցերը Բելառուս լրացուցիչ խթան կդառնան Երևանի ու Մինսկի միջև համագործակցության խորացման համար: Ստեպան Սուխարենկոն նշեց նաև, որ հաջորդ տարի ծրագրվում են նաև պաշտպանության, առողջապահության նախարարների այցերը Բելառուս, ինչպես նաև նախատեսվում է Երևանում միջկառավարական և միջխորհրդարանական հանձնաժողովների նիստեր անցկացնել:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---