Գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամն ընդունել է 2011-ի բյուջեի նախագիծը12 հունվարի 2011 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (FREDA) Հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Մինչ նիստի օրակարգին անցնելը վարչապետը շնորհավորել է բոլորին Նոր տարվա առթիվ` նշելով. «Քանի որ FREDA-ն նորաստեղծ կառույց է, ուզում եմ ցանկանալ, որ 2011թ. FREDA-ի համար լինի բեկումնային տարի, որ կարողանանք արդեն ներդրումային շոշափելի ծավալներ ունենալ, և մենք ինքներս էլ գոհ լինենք մեր կատարած աշխատանքից, որովհետև, ըստ էության, ֆինանսական միջոցների պակաս չունենք, և հաջողությունն ամբողջությամբ պայմանավորված է լինելու մեր աշխատանքի արդյունավետությամբ»: Օրակարգի առաջին հարցով հիմնադրամի տնօրեն Տիգրան Խանիկյանը ներկայացրել է Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի 2010թ. տարեկան հաշվետվության, բյուջեի կատարողականի և տարեկան աշխատանքային ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման վերաբերյալ հաշվետվությունը: Մասնավորապես, նա անդրադարձել է 2010թ. ընթացքում FREDA-ի կողմից իրականացված, ինչպես նաև վերջնական փուլում գտնվող և 2011թ. իրականացվելիք ծրագրերին: Ներկայացված հաշվետվությունը քննարկվել ու հաստատվել է խորհրդի անդամների կողմից: Նիստում քննարկվել և արված առաջարկություններով ու դիտողություններով հանդերձ հավանության են արժանացել FREDA հիմնադրամի 2011թ. ամփոփ բյուջեի նախագիծը, պահպանման ծախսերի նախահաշիվը և 2011թ. տարեկան աշխատանքային ծրագիրը: FREDA-ի նախորդ նիստի ժամանակ տրված հանձնարարականների կատարման համատեքստում Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի 2009թ. ֆինանսատնտեսական գործունեության անկախ աուդիտ իրականացնող կազմակերպության աուդիտորական հաշվետվությունը և եզրակացությունը: Մեկ այլ հարցով խորհուրդը որոշել է հիմնադրամի Ներդրումային կոմիտեի կազմում ներառել նոր այլընտրանքային անդամի և համապատասխան փոփոխություններ կատարել Ներդրումային կոմիտեի կանոնակարգում: Տիգրան Սարգսյանը հանձնարարել է խորհրդի անդամներին հաջորդ նիստի ժամանակ ներկայացնել առաջարկություններ հնարավոր թեկնածուի վերաբերյալ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | «Արամ Խաչատրյան» համերգասրահը կվերանորոգվի․ Մոտ 123 մլն դրամ կհատկացվի Նախատեսվում է ունենալ նաև փոքր սրահ՝ առանձին մուտքով Fastex-ը կազմակերպել է Cerebrum Intellectus-ի առաջին շրջանավարտների հետ հանդիպումը Cerebrum Intellectus-ի առաջիկա դասընթացներին մասնակցելու համար գրանցման մեկնարկը նույնպես տրվել է Սանոսյան․ Մ6 ճանապարհը բաց է, բայց պետք է զգույշ երթևեկել՝ վնասված հատվածներ դեռ կան Նա նշել է, որ մաքրման հիմնական աշխատանքներն արվել են Ավանեսյան․ Վիճակն աղետի գոտում կառավարելի է, որևէ բռնկում կամ շեղումներ չկան Նախարարը վստահեցրել է՝ համակարգը բերված է պատշաճ մակարդակի |