Բիբլոս Բանկ Արմենիան արտոնյալ պայմաններով վարկավորելու է փոքր և միջին բիզնեսը12 հունվարի 2011 - 11:29 AMT PanARMENIAN.Net - ՆԱԵԿ միջազգային հիմնադրամը Բիբլոս Բանկ Արմենայի հետ համատեղ ֆինանսավորում են հայաստանյան փոքր և միջին ձեռնարկությունների վարկային ծրագիրը: Ազդարարելով նոր տարվա նախաձեռնությունները` Բիբլոս Բանկ Արմենիան տեղեկացնում է, որ սկսել է գործել ԱՄՆ 5 միլիոն դոլարի վարկային ծրագիրը` ուղղված միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը: Վարկային ծրագրի ֆինանսավորումը իրականացվում է Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՆԱԵԿ/OPEC) միջազգային զարգացման հիմնադրամի (OFID) հետ կնքած պայմանագրի շրջանակներում: Տրամադրած միջոցները Բիբլոս Բանկ Արմենիան ուղղելու է Հայաստանում գործող փոքր և միջին ձեռնարկությունների մինչև 5 տարի ժամկետով և արտոնյալ տոկոսադրույքներով վարկավորմանը` բարձրացնելով ֆինանսավորման մատչելիությունը տնտեսության զարգացման համար կարևոր այս հատվածի համար: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում ԱԳ փոխնախարար․ ԵՄ վիզաների ազատականացման հարցով դրական տեղաշարժ կլինի Նա հավելել է, որ Եվրամիության հետ իրավապայմանագրային դաշտը ընդլայնվում է |