Թուրքիան փորձել է դրա՞մ վաստակել շախմատի ԱԱ մասնակիցների միջոցով15 հունվարի 2011 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Շախմատի աշխարհի առաջնության մասնակիցները, որը դեկտեմբերի 4-24-ն ընթացել է թուրքական Անթաքիա քաղաքում, ՖԻԴԵ-ի ղեկավարությանը բաց նամակ են ուղարկել, որում արտահայտել են իրենց դժգոհությունն առաջնության կազմակերպվածության վերաբերյալ: Նամակը հրապարակվել է շախմատիստուհի Ալեքսանդրա Կոստենյուկի բլոգում: «Շախմատի կանանց ԱԱ-ն պետք է անցկացվի բարձր մակարդակով, և մենք կցանկանայինք զգալ, որ մասնակցում ենք համաշխարհային մասշտաբի մրցաշարի»,- ասվում է նամակում: Շախմատիստուհիները նակամում նշել են, որ, առաջին հերթին, ընտրական փուլն անցնելուց հետո մասնակիցներն իրենք են վճարել ճանապարհի և Թուրքիայում մնալու համար: Ավելին, «Anemon Antakya» հյուրանոցում մնալու վարձը մասնակիցների համար կազմել է 130 եվրո, այն դեպքում, երբ հյուրանոցում սովորական գինը կազմում է օրական 60 եվրո: Խաղացողների համար անհրաժեշտ ինչպես հանգստի, այնպես էլ նախապատրաստության մակարդակն անհրաժեշտից շատ ցածր է եղել. «Մենք ցանկանում ենք ՖԻԴԵ-ին տեղեկացնել, որ ԱԱ-ն իրական հիասթափություն է եղել մեզ համար: Կազմակերպիչները ցանկացել են հնարավորինս քիչ փող ծախսել, և շատ վաստակել»: Նամակի տակ ստորագրել է 18 մասնակից, այդ թվում` հայ շախմատիստուհիներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |