6 օրում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման ավելի քան 100 դեպք15 հունվարի 2011 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Համաձայն ՊԲ օպերատիվ ամփոփագրի, հունվարի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման ավելի քան 100 դեպք, որոնց ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի պաշտպանական ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա արձակել է շուրջ 550 կրակոց: Առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվել հունվարի 11-ին և 14-ին: Այդ օրերին հակառակորդը, բացի «АК» ինքնաձիգերից ու «ПК» գնդացիրներից, առաջնային գծի որոշ հատվածներում կիրառել է նաև «СВД» և «Սև նետ» տիպի դիպուկահարային հեռահար հրացաններ: Իսկ ըստ 2011թ. հունվար ամսվա առաջին 15 օրերի օպերատիվ տվյալների, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի ընդհանուր քանակը հասել է մոտ 180-ի, որի արդյունքում արձանագրվել է 1000-ից ավելի կրակոց, ընդ որում, դրանցից առնվազն երեքը` «РПГ-7» և «УТЁС» տիպի խոշոր տրամաչափի զինատեսակներից: ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |