Սերժ Սարգսյանը պետական այցով մեկնել է Կիպրոսի Հանրապետություն

Սերժ Սարգսյանը պետական այցով մեկնել է Կիպրոսի Հանրապետություն

PanARMENIAN.Net - Կիպրոսի նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասի հրավերով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ պետական այցով մեկնել է Կիպրոսի Հանրապետություն:

Այսօր նախատեսվում է նախագահներ Սերժ Սարգսյանի և Դեմետրիս Խրիստոֆիասի առանձնազրույցը, որից հետո տեղի կունենա երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպում: Նախատեսվում է մի շարք ոլորտներում երկկողմ կապերի ամրապնդմանն ու համագործակցության զարգացմանը վերաբերող փաստաթղթերի ստորագրում: Ինչպես հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը, օրվա երկրորդ կեսին նախագահ Սերժ Սարգսյանը Կիպրոսի առևտրաարդյունաբերական պալատում ներկա կգտնվի երկու երկրների գործարար համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ գործարար համաժողովի բացմանը:

Հանրապետության ղեկավարը հանդիպում կունենա նաև Արքեպիսկոպոս Խրիսոստոմոս Երկրորդի, Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանի, հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---