Նախկին քաղբանտարկյալները նամակ են գրել ԵԽ հանձնակատար Թոմաս Համմարբերգին

Նախկին քաղբանտարկյալները նամակ են գրել ԵԽ հանձնակատար Թոմաս Համմարբերգին

PanARMENIAN.Net - Նախկին քաղբանտարկյալները նամակ են գրել ԵԽ հանձնակատար Թոմաս Համմարբերգին, որում պահանջում են, որպեսզի նա ջանքեր գործադրի Հայաստանի «մնացած քաղբանտարկյալներին» ազատ արձակելու համար: Այդ մասին լրագրողներին հայտարարել է քաղբանտարկյալների հարցերով կոմիտեի համակարգող, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը: Նրա խոսքերով, բողոքի ակցիայից հետո կայանալու է երթ մինչև Էրեբունի-Plaza հյուրանոց, որտեղ ակտիվիստները նամակը հանձնելու են Եվրոպայի խորհրդի ներկայացուցչին:

PanARMENIAN.Net ի թղթակիցը հայտնում է դեպքի վայրից, որ ոստիկանության և ցուցարարների միջև մշտապես բռնկվում է լեզվակռիվ: Ոստիկանությունը բոլոր ակտիվիստսներին նկարահանում է տեսախցիկով:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---