Մեհմեդ Ալի Բիրանդ. Թուրքիայի կառավարությունը կարող էր պաշտպանել Դինքին ու կանխել հանցագործությունը19 հունվարի 2011 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Հրանտ Դինքի սպանությունից ուղիղ 4 տարի է անցել: Թուրքիայի կառավարությունը կարող էր պաշտպանել Դինքին ու կանխել հանցագործությունը, սակայն չարեց դա: Այդ մասին «Միլիեթ» թուրքական թերթում գրում է CNN Turk-ի գլխավոր խմբագիր Մեհմեդ Ալի Բիրանդը: «Սակայն նա հայ էր և անպաշտպան մնաց: Թուրքական ոստիկանության ամենամեծ ամոթալի բիծը համարվող այս սպանության անուղղակի մեղավորները դեռ պատժված չեն; Թուրքիայի հասարակությունն արդեն հասկանում է, թե ինչ է կատարվել իրականում»,-գրում է նա: «Հրանտ Դինքը սպանվել է Թուրքիայի Հանրապետություն պետության անտեսման արդյունքում: Սրա պատասխանատվությունը կրող բոլոր պաշտոնյաները ոչ միայն հաշիվ չեն տվել, այլև նույնիսկ պարգևատրվել են: Այս պատկերը դեռ շարունակվում է: Ներքին գործերի նախարարությունը չի անում այն, ինչ պետք է: Հրանտ Դինքի դատաքննության գործը կրկին չի բացում: Նրանք լռում են, քանի որ կարծում են, որ մեղավորների բացահայտումը կարող է վնաս հասցնել պետությանը: Մինչդեռ հասարակության մոտ առկա հարցականները պետք է անպայման լուսաբանվեն: Պետք չէ, որ թուրք ազգը նման կեղտաբծով չպետք է ապրի, ու մեղավորները պետք է պատժվեն»,-գրում է Բիրանդը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Առողջապահական սարքավորումների լիզինգ՝ 1% տոկոսադրույքով Հուշագիր է ստորագրվել Վանաձոր–Ալավերդի–Այրում– Բագրատաշեն ճանապարհը երթևեկելի է միայն մարդատար եքենաների համար Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է Team-ը խթանում է բիզնես կրթությունը․ Բացվել է CaseKey ակադեմիան Ծրագրի ավարտին թիմերը պետք է լուծեն իրական բիզնես խնդիր |