Կոմանդոս. ԵԱՀԿ Աստանայի գագաթնաժողովը նվազեցրեց Ղարաբաղում պատերազմի վերսկսման հավանականությունը

Կոմանդոս. ԵԱՀԿ Աստանայի գագաթնաժողովը նվազեցրեց Ղարաբաղում պատերազմի վերսկսման հավանականությունը

PanARMENIAN.Net - Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովից հետո ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը նվազել է: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց ղարաբաղյան պատերազմի վետերան, Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս): Նրա խոսքով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարություններն Ադրբեջանին կանաչ լույս էին տվել ռազմական գործողությունների վերսկսման համար, սակայն գագաթնաժողովն ամեն ինչ փոխեց: «Գագաթնաժողովի բոլոր մասնակիցները, հնարավոր է բացի Թուրքիայից և Ադրբեջանից, համաձայնեցին, որ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով»,- նշեց Թադևոսյանը:

Կոմանդոսը կարծիք հայտնեց, որ մոտ ապագայում դժվար թե հաջողվի հասնել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---