Մեծ Բրիտանիան դեռ չի կորցրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հույսը

Մեծ Բրիտանիան դեռ չի կորցրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հույսը

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիան շարունակում է կոչ անել Երևանին ու Անկարային վավերացնել երկկողմ հարաբերությունների հաստատման մասին արձանագրություններն առանց նախապայմանների: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը, բրիտանական կողմը դեռ չի կորցրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հույսը: «Մենք տեսնում ենք, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն առկախված է, առնվազն, կառավարությունների մակարդակով: Անկախ դրանից, մենք կարևորում ենք շփումների շարունակությունը երկու երկրների հասարակությունների միջև»,-ասել է դեսպանը: Նա նշել է նաև, որ փակ սահմանի առկայությունը XXI-դարում աննորմալ երևույթ է:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---