«Դոմոդեդովո» օդակայանի ահաբեկչության զոհերի հիշատակին հունվարի 26-ը Մոսկվայում հայտարարվել է սգո օր25 հունվարի 2011 - 18:36 AMT PanARMENIAN.Net - «Դոմոդեդովո» օդանավակայանում ահաբեկչության զոհերի հիշատակին Մոսկվայում հունվարի 26-ը Սգո օր է հայտարարվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Մոսկվայի քաղաքապետի մամլո քարտուղար Գուլնարա Պենկովային: «Ի հիշատակ հունվարի 24-ին «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական ակտի զոհերի, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը որոշում է ընդունել 2011 թվականի հունվարի 26-ը Մոսկվա քաղաքում Սգո օր հայտարարելու մասին»,- հաղորդել է Պենկովան: Մոսկովյան մարզի ողջ տարածքում կիջեցվեն Մոսկվայի և Մոսկովյան մարզի դրոշները: Հեռուստառադիոընկերություններին և մշակութային հաստատություններին խորհուրդ է տրվում չեղյալ հայտարարել հունվարի 26-ին ծրագրված ժամանցային միջոցառումներն ու ծրագրերը: Ողբերգության կապակցությամբ հունվարի 25-ին Մոսկվայում չեղյալ են հայտարարվել ուսանողների համար նախատեսված տոնական միջոցառումները` նվիրված Տատյանայի օրվան: Բացի դրանից Մոսկվայի իշխանությունները խստացրել են անվտանգության միջոցառումները քաղաքի խոշոր տրանսպորտային հանգույցներում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |