Հենց որ Ադրբեջանը գոնե մեկ կրակոց արձակի Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ, նրան ագրեսոր կճանաչեն

Հենց որ Ադրբեջանը գոնե մեկ կրակոց արձակի Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ, նրան ագրեսոր կճանաչեն

PanARMENIAN.Net - Միջազգային հանրությունը դեռևս համարժեք է արձագանքում Իլհամ Ալիևի Ղարաբաղի դեմ պատերազմելու կոչերին՝ հասկանալով, թե որքան անլուրջ է ռազմաշունչ հռետորությունը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Սևծովյան և Կասպից տարածաշրջանի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը: Ըստ նրա, հենց որ Ադրբեջանը գոնե մեկ կրակոց անի Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ, նրան ագրեսոր կճանաչեն, այստեղից բխող բոլոր հետևանքներով: «ԱՄՆ-ն այստեղ ևս հարմար պահի է սպասում, միջամտելու համար երկրի գործերին: Ամերիկայի նպատակը մեկն է՝ Իրանը, ուստի Վաշինգտոնին հարկավոր է ոչ թե Ադրբեջանի նավթն ու գազը, այլ օդանավակայանները, ռազմակայանները, ենթակառուցվածքը: Իլհամ Ալիևը դեռևս չի հասկանում, որ, ի վերջո, մանրադրամ կդառնա մեծ խաղում: Իսկ երկրում նրա ստեղծած վախի ու ատելության մթնոլորտը վաղ թե ուշ ելք կգտնի»,-ասել է Վլադիմիր Զախարովը:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---