Ղարաբաղի հարցով Հայաստանի առաջարկած ԵԽԽՎ հռչակագիրը կարող է հիմք ծառայել ապագա փաստաթղթերի համար 1 փետրվարի 2011 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Արդեն կես տարի է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը վարում է քաղաքականություն, որը նախատեսում է նախաձեռնողական քայլեր ղարաբաղյան հիմնախնդրի հարցում: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ, «Ժառանգություն» կուսակցությունից խորհրդարանական խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: «Սակայն, չնայած նրան, որ պատվիրակությունն այդքան ակտիվ չէ, պատվիրակության որոշ անդամներ միացել են իմ բոլոր նախաձեռնություններին: Նախքան ԵԽԽՎ-ում Ղարաբաղի հարցով հռչակագիր ներկայացնելը, ես ցույց եմ տվել փաստաթուղթը հայկական պատվիրակության անդամներին, որպեսզի նրանք հայտնեն իրենց կարծիքը: Դավիթ Հարությունյանն ասել է, որ հազիվ թե ինչ-որ մեկը ստորագրի նման փաստաթղթի տակ, քանի որ այն կոշտ է գրված: Բայց կարծում եմ, որ հռչակագիրը կարող է հիմք դառնալ ապագա փաստաթղթերի համար: Պետք չէ վախենալ, որ մեզ չեն հասկանա կամ չեն ստորագրի»,- ասել է նա և հավելել, որ հռչակագրի տեքստին ծանոթացել են շուրջ 50 պատգամավորներ, ստորագրել է 30 պատգամավոր 22 երկրից: Ադրբեջանը հռչակել է իրեն 1918-20թթ. Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդը, իսկ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել այդ հանրապետության կազմում: Այդ մասին ասվում է ԼՂՀ մասին գրավոր հռչակագրում, որն ընդունվել է ԵԽԽՎ կողմից: Հռչակագիրը ներկայացրել է «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Փաստաթղթի տակ ստորագրել են 30 պատվիրակներ, այդ թվում` հայկական պատվիրակությունը: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |