ՀՀ ՊՆ ղեկավարը մատնանշել է ԵԱՀԿ ՄԽ-ին ադրբեջանական կողմից հայկական դիրքերի հաճախակի դարձած գնդակոծությունների փաստը

ՀՀ ՊՆ ղեկավարը մատնանշել է ԵԱՀԿ ՄԽ-ին ադրբեջանական կողմից հայկական դիրքերի հաճախակի դարձած գնդակոծությունների փաստը

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խնդրանքով Սեյրան Օհանյանը ներկայացրել է իրադրությունը հայ-ադրեբաջանական շփման գծում` նշելով, որ հայկական կողմը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը: Միաժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների ու հատկապես դիպուկահար գործողությունների ակտիվացման կապակցությամբ, որի չեզոքացման ուղղությամբ հայկական կողմը ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ:

ՀՀ պաշտպանության նախարարը մտահոգություն է հայտնել նաև գերիների վերադարձման վերաբերյալ 2010թ. հոկտեմբերին Աստրախանում ձեռք բերված պայմանավորվածությունների` Ադրբեջանի կողմից ոչ լիարժեք կատարման և գործընթացին խոչընդոտելու կապակցությամբ:

Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում կողմերը միակարծիք են եղել հրադադարի ռեժիմի պահպանման, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման կարևորության շուրջ:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---