Ծաղկաձորում քննարկել են միջոցառումներ՝ ուղղված գնաճի տեմպերի զսպմանը

Ծաղկաձորում քննարկել են միջոցառումներ՝ ուղղված գնաճի տեմպերի զսպմանը

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 19-ին Ծաղկաձորում հանդիպում է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի և դրամավարկային կոմիտեի անդամների հետ:

Հանդիպման մասնակիցները քննարկել են գնաճի ներկա զարգացումների առանձնահատկությունները, գնաճը պայմանավորող հիմնական գործոնները, այդ թվում` միջազգային ապրանքային շուկաներում պարենային և հումքային ապրանքների գների միտումները և ազդեցությունը ներքին ապրանքային շուկաների վրա: Կարևորվել են գնաճի զսպման ուղղությամբ իրականացվող միջոցառումները, այդ թվում` դրամավարկային քաղաքականության դերն ու հնարավոր ազդեցությունները: Դիտարկվել են նաև աշխարհում դրամավարկային քաղաքականության ժամանակակից մարտահրավերները, քաղաքականությունների հնարավոր ճշգրտման ուղղությունները և այս զարգացումների հնարավոր ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---