Ադրբեջանցիներն ինքնապատասխանիչը շփոթել են սենատոր Մենենդեսի հետ

Ադրբեջանցիներն ինքնապատասխանիչը շփոթել են սենատոր Մենենդեսի հետ

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի անդամների գրասենյակներում պատասխանում են բոլոր նամակներին ու հարցումներին, որոնք ուղարկվում են կոնգրեսականին կամ սենատորին: Ընդ որում, այդ պատասխանները չեզոք են և ավտոմատ են ուղարկվում: Կամ ադրբեջանական ԶԼՄ-ներն ու Ադրբեջանա-ամերիկյան խորհուրդը (AAC) այդ մասին չգիտեն, կամ էլ գիտակցաբար մոլորեցնում են իրենց ընթերցողներին: Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ադրբեջանական քարոզչությունը ցանկալին իրականի փոխարեն է մատուցում: ահա այս անգամ էլ AAC-ն «Խոջալուում ադրբեջանական խաղաղ բնակչության ցեղասպանության» մասին նամակ է հղել Նյու-Ջերսիից սենատոր Ռոբերտ Մենենդեսին:

Ադրբեջանական ԶԼՄ հաղորդմամբ, սենատոր Ռոբերտ Մենենդեսը «պատասխան շնորհակալական նամակ է հղել»: «Ես երախտապարտ եմ, որ դուք բաց չեք թողնում ինձ հետ ձեր մտքերով կիսվելու հնարավորությունը: Խնդրում եմ, վստահաբար դիմեք ինձ, եթե ես կարող եմ լրացուցիչ օգնություն ցուցաբերել ձեզ: Ես Ձեզ հրավիրում եմ այցելել իմ կայք, որպեսզի ավելի հանգամանալից տեղեկատվություն ստանաք ԱՄՆ Սենատում իմ աշխատանքի մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մինչդեռ սենատոր Ռոբերտ Մենենդեսը շատ լավ տեղեկացված է, թե ինչ է կատարվել և ինչ է կատարվում ղարաբաղյան հակամարտության գոտում: Հակառակ դեպքում նա երկու անգամ չէր արգելափակի Բաքվում ԱՄՆ ներկայիս դեսպան Մեթյու Բրայզայի թեկնածությունը: Իսկ թեկնածությունն արգելափակվել էր հակամարտության կարգավորման գործում Բրայզայի բացասական դերի, Հայոց ցեղասպանության նկատմամբ նրա բացասական վերաբերմունքի և Նախիջևանում հայկական գերեզմանատան ոչնչացման պատճառով:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---